‘Թուրքիայում դավադրության կասկածանքով տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել’

993

Թուրքիայում ոստիկանության տասնյակ աշխատակիցներ, այդ թվում՝ ֆինանսական ստորաբաժանման պետը, ձերբակալվել են երկրի կառավարության դեմ դավադրության կասկածանքով, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Թուրքիայի հեռուստատեսություններից մեկը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ դատարանը ոստիկաններին ձերբակալելու 33 օրդեր է տվել:

Ձերբակալվածները կասկածվում են քաղաքացիների, ինչպես նաև՝  այն ժամանակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող, ներկայում՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի բջջային հեռախոսները գաղտնալսելու մեջ: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 4,2 տոկոսով կրճատվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական ԶՈՒ կորուստները տարեսկզբից ի վեր կազմել են 77 մարդ’