Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 43, 5 հազարից

207

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 43 556-ի։

Այդ մասին չորեքշաբթի TRT հեռուստատեսության եթերում հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։

ՆԳ նախարարը հավելել է, որ դա չափազանց մեծ թիվ է։

«Մենք պատասխանատվություն ենք կրում մեր յուրաքանչյուր զոհված քաղաքացու համար։ Եվ այդ ցավը մենք կարող ենք տանել միայն միասնաբար և համերաշխորեն։ Մենք չենք հեռանա, քանի դեռ չենք ավարտել քաղաքների վերականգնման աշխատանքը»,- ասել է նախարարը։ Նա նաև նշել է, որ երկրաշարժերի հետևանքով ինքը նույնպես հարազատների է կորցրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեսսիի հայրը բանակցում է «Բարսելոնայի» հետ
Հաջորդ հոդվածըՄոլդովան սկսել է ԱՊՀ պայմանագրերի չեղարկման գործընթաց