Մեսսիի հայրը բանակցում է «Բարսելոնայի» հետ

187

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը բանակցում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, հաղորդում է Jijantes FC-ն։ Խորխե Մեսսին որդու գործակալն է։

Հնարավոր է՝ Լիոնել Մեսսին ամռանը վերադառնա կատալոնական ակումբ։ Նա գերազանց հարաբերություններ ունի «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Մի քանի օր առաջ Խորխե Մեսսին Փարիզում ՊՍԺ-ի ղեկավարության հետ անհաջող բանակցություններից հայտնել էր, որ «Բարսելոնայից» առաջարկ չի ստացել։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Երկարաձգման վերաբերյալ որոշում կողմերը չունեն։

Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2000-2021 թվականներին։

Այս մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՉավին 20 ֆուտբոլիստի է հայտավորել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին
Հաջորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 43, 5 հազարից