‘Թուրքիայում կարճվել է աղմկահարույց կոռուպցիոն գործը’

510

Թուրքիայի դատախազությունը կարճել է իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի գործի քննությունը, որը ավելի վաղ հանգեցրել է երեք նախարարների պաշտոնանկությանը:

Քննության մեջ ներգրավված էր 53 մարդ, բայց, ինչպես BBC-ի փոխանցմամբ տեղեկացնում են Թուրքիայի իրավապահները, կոռուպցիոն գործարքներում նրանց մասնակցությունը որեւէ կերպ չի հաջողվել ապացուցել:

Աղմկոտ գործը հարուցվեց նախորդ գարնանը այն բանից հետո, երբ երկու նախարարների որդիները մեղադրվեցին կաշառակերության մեջ: Ներկայիս նախագահ, այն ժամանակ` վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ այս գործը «կարվել է»` իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով:

Էրդողանն անձամբ է կարգադրել քննությունից հեռացնել մի քանի իրեն ոչ հարմար դատախազների, ինչպես նաեւ փորձել է Թուրքիայում արգելափակել սոցիալական ցանցերը, որոնց միջոցով կառավարությանը վարկաբեկող նյութեր էին տարածվում:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման չի կարողացել ռեստորանում հաշիվ փակել կրեդիտ-քարտի միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև’