‘Հոնկոնգում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև’

978

Շաբաթ՝ հոկտեմբերի 18-ին, Հոնկոնգում վերսկսվել են բախումները ոստիկանության և բողոքի ցույցերի մասնակիցների միջև, հաղորդել է տեղական RTHK կայքը:

Անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ Occupy Central շարժման կողմնակիցները կրկին գրավել են ռազմավարական կարևորություն ունեցող Մոնգ Կոկ խաչմերուկը, որը դրանից առաջ ոստիկանները մաքրել էին  բարիկադներից: Իրավապահները բողոքավոր ցուցարարներին ցրելու համար կիրառել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ:

Հաղրդվում է, որ բախումներին մասնակցել է առնվազն ինը հազար մարդ: Երկու կողմից էլ կան տուժածներ, հայտնի է, որ վիրավորվել է 15 ոստիկան: Ակցիայի 25 կողմնակիցներ ձերբակալվել են:

Հոնկոնգում ցույցերն սկսվել են սեպտեմբերի 26-ին: Այն ժամանակ փողոց էր դուրս եկել ավելի քան 80 հազար մարդ, գերազանցապես՝ ուսանողներ, որոնց պահանջը ինքնուրույնաբար տեղական իշխանություններին ընտրելն էր: Պեկինը համաձայնել էր զիջումների գնալ և խոստացել էր, որ Հոնկոնգին նման հնարավորություն կտրվի 2017 թ., սակայն պայմանով, որ բոլոր առաջադրվող թեկնածուները նախապես պետք է արժանանան Պեկինի հավանությանը: Հոնկոնգում դրան համաձայն չեն և հանդես են գալիս ընտրությունների ժողովրդավարացման օգտին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում կարճվել է աղմկահարույց կոռուպցիոն գործը’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել ‘