‘Թուրքիայում հրապարակված զեկույցը մերկացնում է լրագրողների աշխատանքը օտար ԶԼՄ-ներում’

1159

Թուրքիայի ժուռնալիստների միությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել անցյալ ուրբաթ հրապարակված զեկույցի առիթով։ «Միջազգային ԶԼՄ-ների ցանցի ընդալայնումը Թուրքիայում» վերնագրված և «գիտական աշխատանք» ներկայացվող 202 էջանոց  փաստաթուղթը հրապարակել է «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների ֆոնդը» (SETA)։

Զեկույցում  նշվում է, որ միջազգային լրատվամիջոցների լրագրողները «հակակառավարական հռետորաբանություն» են օգտագործում։ SETA-ի հրապարակումը նշում է որոշակի «վիճելի» հարցեր, որոնք լուսաբանել են այդ ԶԼՄ-ները՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների ձերբակալություններ, թուրքական տնտեսության խնդիրներ, 2016 թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձ և այլն։

Զեկույցում նշվում են լրագրողների անուններ, ովքեր աշխատում են այնպիսի լրատվամիջոցներում, ինչպես՝ Euronews (Ֆրանսիա), BBC (Մեծ Բրիտանիա), Deutsche Welle (ԳԴՀ), «Ամերիկայի ձայն» (ԱՄՆ), «Спутник» (Ռուսաստան), Indpendent (Մեծ Բրիտանիա) և CRI (Չինաստանի արտասահմանյան ռադիո)։ Նկատի է առնվում այս լրատվամիջոցների թուրքալեզու տարբերակը։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Twitter-ում գրել է, որ «իշխանամետ» վերլուծական SETA կենտրոնի զեկույցը «արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների հետապնդումը բարձրացրել է նոր մակարդակի»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը‘Թրամփը «հրաժեշտ» է տվել Բրիատանիայի դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ուշացածը’