‘Թրամփը «հրաժեշտ» է տվել Բրիատանիայի դեսպանին’

1734

ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի գաղտնի գրագրության հրապարակումից հետո ծավալված սկանդալը նոր զարգացումներ է ստանում։

ԱՄՆ նախագահը արձագանքել է բրիտանացի դեսպան  սըր Քիմ Դեռոչի՝ իրեն և իր վարչակազմին տված գնահատականներին։

«Ես քննադատել եմ այն, թե ինչպես են Բրիտանիան և Մեյը լուծում  Brexit-ի հետ կապված իրավիճակը, ես Մեյին խորհուրդներ եմ տվել, թե դա ինչպես պետք է կազմակերպել, բայց նա այլ կերպ որոշեց։ Ես գաղափար չունեմ, թե ով է այդ դեսպանը, բայց մենք հաստատ այլևս չենք ցանկանում նրա հետ գործ ունենալ։ Մանավանդ որ այդ երկիրը նոր վարչապետ է ունենալու։ Լավագույն հուշեր են մնացել իմ այցից և թագուհու հետ շփումներից»։

Բարձրաստիճան դիվանագետը նախագահ Թրամփին անվանել էր «չարակամ», Սպիտակ տանը տիրող իրավիճակը՝ «քաոսային», իսկ տնտեսական որոշումները որակել էր որպես «համաշխարհային առևտուրը վտանգող»։

Դաունինգ-սթրիթը, ի պատասխան տեղի ունեցածի՝ հայտարարել է, թե արտահոսքը հազիվ թե նպաստի երկկողմ հարաբերություններին, և դեսպանը լիովին վայելում է կառավարության ու վարչապետի աջակցությունը։ Բրիտանական դիվանագիտության ղեկավար Ջերմի Հանթը հայտարարել է,թե չի բացառում, որ արտահոսքը «թշնամական պետության» ձեռքի գործն է՝ «հակերային գրոհի արդյունքում»։

Փոխանցում է  euronews-ը։

Նախորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում հրապարակված զեկույցը մերկացնում է լրագրողների աշխատանքը օտար ԶԼՄ-ներում’