‘Թուրքիան իր վարչապետին կդիմավորի բողոքի ցույցերով’

865

Թուրքիայի կառավարությունն սպասում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերադարձին: Էրդողանը խոստացել է կարգուկանոն հաստատել երկրում, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ ցնցվում է բողոքի ցույցերից:

Չորեքշաբթի ցուցարարների ներկայացուցիչներն Անկարայում՝ կառավարական նստավայրում,  հանդիպել են փոխվարչապետ Բյուլենթ Առինչի հետ և պահանջել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու դադարեցնել ցույցերը ցրելու նպատակով արցունքաբեր կազի կիրառումը:

Բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 3-ի: Բժիշկների տվյալներով՝ ևս առնվազն 4 հազար հոգի վնասվածքներ են ստացել:

Էրդողանը Հյուսիսային Աֆրիկայի երկրներ կատարած այցից վերադառնում է հինգշաբթի: Ավելի վաղ նա բողոքի ակցիաներն անվանել է «հակաժողովրդավարական» և հերքել է ավտորիտարիզմի և երկիրը սողացող իսլամացման տանելու՝ իր հասցեին ուղղված մեղադրանքները: Նա ընդգծել է, որ իր ղեկավարությամբ Թուրքիան տնտեսական հաջողություններ է գրանցել, իսկ բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է արմատական խմբավորումներին, որոնք աջակցություն են ստանում արտասահմանից, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին «Ռեալը» պաշտոնապես կգլխավորի 48 ժամվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշ-մոբ. Սուսերով պար՝ փողոցում (տեսանյութ)’