‘Թուրքիան մեղադրում է Սիրիայի հատուկ ծառայություններին’

1027

Թուրքական Ռեյհանլի քաղաքի ահաբեկչական գործողությանն ուղղակիորեն կարող են կապ ունենալ սիրիական հատուկ ծառայությունները: Նման եզրակացության են եկել երկու պայթյունների հետաքննությամբ զբաղվող թուրք մասնագետները, հաղորդում է euronews.com-ը: Անկարան ուղղակիորեն մեղադրում է Դամասկոսին և նորանոր տվյալներով հիմնավորում է այդ մեղադրանքը: Դամասկոսը հերքում է իր մասնակցությունը պայթյուններին: Թուրքական իշխանություններն ամեն կերպ ընդգծում են, որ սիրիացի փախստականները ահաբեկչության հետ կապ չունեն: Այդուհանդերձ՝ թուրքական հարավային նահանգների բնակիչների զայրույթն ուղղվել է սիրիացի փախստականների դեմ. ցուցարարներն իշխանություններից պահանջում են փակել սահմանը փախստականների առջև կամ, ծայրահեղ դեպքում, խստացնել սահմանն անցնելու կանոնները:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Ռեյհանլի քաղաքում երկու պայթյուն է որոտացել՝ օդ են բարձրացել ականապատված երկու ավտոմեքենաներ: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 50 մարդ, 100-ից ավելին վիրավորվել են: 

Նախորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը արդեն ամռանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»’
Հաջորդ հոդվածը‘Ինտերպոլը և Լիտվան համոզված են, որ Թարգամաձեի հետապնդումը քաղաքական է’