Թուրքիան պահանջում է ձերբակալել ամերիկաբնակ թուրք լողորդին

330

Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է Ermenihaber-ը։

Թեմային մերժողական արձագանք է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հանցակազմ չկա, նա Էրդողանի հասցեին ոչ սպառնալիք է հնչեցրել, ոչ բռնության կոչ:

Այս տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի լրագրող Նևշին Մենգյուն Twitter-ում:

Թուրքական կայքերը գրում են, որ եթե ԱՄՆ-ի արդարադատության նախարարության արձագանքն այլ լիներ, ապա հնարավոր կլիներ լողորդին արտահանձնելու հարցը բերել օրակարգ։

Նախորդ հոդվածըCAS. եթե Ռուսաստանի հավաքականին թույլատրվեր խաղալ, նրանց մրցակիցները կզրկվեին խաղից
Հաջորդ հոդվածըՄոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Բագրինցևը կխաղա Հայաստանի հավաքականում