Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Բագրինցևը կխաղա Հայաստանի հավաքականում

344

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։ Նշվում է, որ ներկայումս ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որը ավարտին կհասցվի այս ամառ։Ավելի վաղ «РБ Спорт»-ն արդեն հաղորդել էր, որ ՀՖՖ-ն կապվել էր Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։

Ընթացիկ մրցաշրջանում Բագրինցևը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 1 խաղի։

Նա ավելի վաղ նա հանդես է եկել Ռուսաստանի Մ15 և Մ19 հավաքականներում։

Նախորդ հոդվածըԹուրքիան պահանջում է ձերբակալել ամերիկաբնակ թուրք լողորդին
Հաջորդ հոդվածըՀաշտեցնել բոլոր անցյալները. ԱլիքՄեդիա