‘Թուրքիան փոխհատուցում կվճարի բողոքի ցույցերի ընթացքում տուժածներին’

875

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց փոխհատուցում տրամադրել, որի չափը, սակայն, առայժմ չի սահմանվել, չորեքշաբթի հաղորդել է Sabah թերթը: Այդպիսով՝ փոխհատուցում կստանան այն ցուցարարները, ովքեր մասնակցել են խաղաղ ցույցերին, սակայն չեն մասնակցել ոստիկանության և պետական ու մասնավոր հիմնարկների վրա հարձակումներին: Թերթի հաղորդման համաձայն՝  առանձնացվել են ավելի քան 100 խաղաղ ցուցարարներ, որոնց փոխհատուցում կտրվի: Փոխհատուցում կստանան նաև այն խանութների և ռեստորանների սեփականատերերը, որոնք վնասներ են կրել բողոքի ցույցերից:

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հաղորդել է, որ բողոքի ակցիաներին Թուրքիայի 79 գավառներում երեք շաբաթվա ընթացքում մասնակցել է, ընդհանուր առմամբ՝ 2,5 միլիոն մարդ: Անկարգությունների արդյունքում զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն չորս հազարը, մոտավորապես հինգ հազար հոգի ձերբակալվել է ոստիկանության կողմից, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Չիլիում ուսանողական ցույցն ավարտվել է անկարգություններով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբաման կայցելի հիվանդանոցում գտնվող Նելսոն Մանդելային’