Թուրքիան քննում է Իսրայելի դեմ ՄՔԳ հայցադիմում ներկայացնելու հարցը

183

Թուրքիան ուսումնասիրում է Միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորության հարցը՝ Գազայի հատվածում գործած հանցագործությունների համար Իսրայելին ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով։ Աշխատանքը տարվում է Հաագայում դատարանի կառույցների միջոցով, հաղորդել է Yeni Safak թերթը։

Թերթի տվյալներով՝ ՄՔԴ դիմելու հարցը քննարկվել է նոյեմբերի 7-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության գործկոմի նիստում, որը կայացել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Նիստում անդրադարձել են նաև Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի նախաձեռնություններին, որոնք կքննարկվեն նոյեմբերի 12-ին Ջիդդայում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ևս։ 

Էրդողանը, հոկտեմբերի 28-ին Ստամբուլում ելույթ ունենալով հանրահավաքում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է Իսրայելը ռազմական հանցագործ հայտարարել։

Նախորդ հոդվածըՔիմ Քարդաշյանի ապրանքանիշը կդառնա NBA-ի պաշտոնական գործընկերը
Հաջորդ հոդվածըԹրամփը չի բացառել, որ կարող է Կառլսոնին ընտրել փոխնախագահի պաշտոնում