Թրամփը չի բացառել, որ կարող է Կառլսոնին ընտրել փոխնախագահի պաշտոնում

223

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դիտարկել լրագրող Թաքեր Կառլսոնի թեկնածությունը 2024 թ․ նախագահական ընտրություններում իր փոխնախագահի պաշտոնի համար։

«Ես կասեի՝ այո,- ասել է Թրամփը՝ ի պատասխան  հեռուստաշոուի հաղորդավարի համապատասխան հարցին։- Նա խելամիտ մարդ է»։ Հաղորդման որոշ դրվագներ տեղադրվել են X սոցիալական ցանցի հեռուստաշոուի էջում։

Բացի դրանից, ամերիկյան նախկին առաջնորդը չի բացառել, որ կարող է իր փոխնախագահ ընտրել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից որևէ մեկին։

Օգոստոսին Կառլսոնը՝ Fox News հեռուստաալիքի նախկին անվանի հաղորդավարը, Թրամփի հետ հարցազրույց էր վարել և տեղադրել X սոցցանցի իր էջում, և այդ տեսագրությունը 266 մլն դիտում էր գրանցել։

Նախորդ հոդվածըԹուրքիան քննում է Իսրայելի դեմ ՄՔԳ հայցադիմում ներկայացնելու հարցը
Հաջորդ հոդվածըՍաուդյան Արաբիայում կկայանա ԱՊԼ խորհրդի արտակարգ նիստը