‘Թուրքիան և Հունաստանը ուշքի են գալիս ուժեղ երկրաշարժից հետո’

3474

Որբաթ գիշերը 6,7 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում:  Այդ մասին հաղորդել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտորնը Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդում քաղաքից 10,3 կմ և հունական Կոս կղզուց 16,2 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում է տասը կմ խորության վրա:

Կոս կղզում զոհվել է երկու մարդ, 120 հոգի վիրավորվել են:

Թուրքիայում զոհեր չկան, տուժել է 80 մարդ:

Հունաստանը և Թուրքիան օպերատիվ կերպով վերականգնվում են հզոր երկրաշարժից հետո: Ընդ որում՝ բազմաթիվ ետցնցումները կշարունակվեն դեռ երկար ժամանակ, տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները: Առաջին ցնցումից հիսուն րոպե անց արջանագրվել է 4,7 մադնիտուդով ետցնցում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Անկարան հայտարարում է Բեռլինի «կանխակալության» մասին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Գերմանիան կդադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային’