Թուրքիա․ Էրդողանը հավաքել է 49,35 % ձայն

200

Կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 %-ը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 45 %-ը։

Այս տվյալներն է ներկայացրել երկուշաբթի օրը պետական TRT հեռուստաալիքը։

«ԱԹԱ» դաշինքի թեկնածու Սինան Օգանը հավաքել է 5,22 %, իսկ իր թեկնածությունը հանած թեկնածու Մուհարեմ Ինջեին իր ձայնն է տվել ընտրողների 0,43 %-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն ընդունում է վերջինիս տրված ձայների իսկությունը։

Այսպիսով, թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 % գումարած մեկ արգելքը։ Ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները, կկայանա մայիսի 28-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ֆեյենորդը» 16-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների չեմպիոնական տիտղոսը
Հաջորդ հոդվածըԱլիևը շնորհավորել է Էրդողանին քվեարկության արդյունքների կապակցությամբ