Ալիևը շնորհավորել է Էրդողանին քվեարկության արդյունքների կապակցությամբ

192

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքների կապակցությամբ, երկուշաբթի հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանցի առաջնորդը նշել է, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, և որպես դրա վկայություն՝ «թուրք ժողովուրդը վստահություն է դրսևորել իր առաջնորդի հանդեպ նաև այս ընտրություններում»։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա քվեատուփերի 96 %-ի մշակումից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարած «Հանրապետական դաշինքն» ստացել է ձայների 49,74 %-ը կամ խորհրդարանում 600 տեղերից 324-ը, իսկ ընդդիմադիր «ժողովրդական դաշինքը»՝ Քըլըչդարօղլուի Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ՝ 34,94 % կամ 212 տեղ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիա․ Էրդողանը հավաքել է 49,35 % ձայն
Հաջորդ հոդվածըՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը քվեարկել է հօգուտ Քըլըչդարօղլուի