Թուրքիա․ Մուհարեմ Ինջեն դուրս է եկել մրցապայքարից

155

Թուրքիայում  նախագահական ընտրություններից երեք օր առաջ չորս թեկնածուներից մեկը՝ Մուհարեմ Ինջեն, դուրս է եկել մրցապայքարից։

Ինջեն մեծ ճնշման էր ենթարկվում ընդդիմությունը պառակտելու համար, որը, ոչ առանց հիմքի՝ հուսով է, որ իրական շանս ունի վերջապես Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռացնելու իշխանությունից։

Որպես իր թեկնածությունը հանելու պատճառներից մեկը՝ Ինջեն նշել է սեռական բնույթի կեղծ լուսանկարները և գանգատվել, որ մեկուկես ամիս շարունակ հալածանքների է ենթարկվել, իսկ թուրքական իշխանությունները ոչինչ չեն արել իր հեղինակությունը պաշտպանելու համար։

«Կեղծ հաշվեհամարներ, կեղծ տեսագրություններ, լուսանկարներ․․․ նրանք իսրայելական պոռնոկայքից տեսագրություն են վերցրել և այնտեղ ավելացրել իմ դեմքը»,- հայտարարել է Ինջեն։

Ընտրություններին մասնակցելուց Ինջեի հրաժարվելու որոշումը հիանալի լուր է Էրդողանի գլխավոր մրցակցի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի համար, որը գլխավորում է վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը և վերջին հարցումների համարձայն՝ կարող է հավաքել ձայների 49%-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը. 2 վիրավոր
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն ամռանը թույլ չի տա Կիլիան Մբապեի տրանսֆերը