ՊՍԺ-ն ամռանը թույլ չի տա Կիլիան Մբապեի տրանսֆերը

174

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն այս ամռանը ոչ մի դեպքում չի բանակցի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով, հաղորդում է Mundo Deportivo-ը։

Ամենայն հավանականությամբ, փարիզյան թիմից կհեռանան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ ՊՍԺ-ն մարզական նախագիծը կկառուցի Մբապեի շուրջ եւ ոչ մի դեպքում թույլ չի տա նրա հեռանալը։

Մբապեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Անցած տարվա ամռանը Մբապեն կարող էր ազատ գործակալի կարգավիճակում անվճար տեղափոխվել «Ռեալ», սակայն վերջին պահին ընդունեց ՊՍԺ-ի առաջարկը եւ կնքեց նոր պայմանագիր։

Նախորդ հոդվածըԹուրքիա․ Մուհարեմ Ինջեն դուրս է եկել մրցապայքարից
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոյի առողջական վիճակը սովորաբար չի քննարկվում