‘Թուրք գիտնականները պնդում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանը’

2810

Թուրք հնագետները հայտնել են, որ ենթադրաբար գտել են քրիստոնեական ընդհանրական եկեղեցու հռչակավոր սրբերից մեկի՝ Նիկողայոս Սքանչելագործի շիրիմը: Արեւմուտքում սրբին ճանաչում են Սուրբ Նիկոլայ կամ Սանտա Կլաուս անունով: Թուրք գիտնականների պնդմամբ, իտալական Բարիում պահպանվող՝ սրբի մասունքները այլ մարդու են պատկանում:

BBC-ի փոխանցմամբ, անվնաս դամբարանը գտնվում է Անթալյա գավառում գտնվող Դեմրե քաղաքի Սորբ Նիկողայոս եկեղեցու ստորգետնյա շինություններում:  Ներկայիս Թուրքիայի Դեմրե քաղաքը կառուցվել է հնագույն լիկիական Միրա քաղաքի  տեղում, որտեղ 4-րդ դարում ապրել է նշանավոր սուրբը: Քաղաքում արդեն ավելի քան 20 տարի հնագիտական պեղումներ են ընթանում:

Դամբարանի ուսումնասիրության ընթացքում գիտնականները կօգտագործեն համակարգչային տոմոգրաֆիա եւ գեո-ռադար: Աշխատանքները մոտենում են ավարտին: 

Նախորդ հոդվածը‘2018-ին 600 պայմանագրայիններ կաշխատեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից’