‘Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից’

3954

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Հրաժարականի մասին Ագրամունտը հայտնել է թվիթեր սոցիալական ցանցի միջոցով՝ նշելով, թե պաշտոնից հրաժարվում է անձնական պատճառներով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահի հրաժարականի հարցը օրակարգ է մտել այն բանից հետո, երբ վերջինս մարտի 20-ին ռուս պատգամավորների հետ այցելել է Սիրիա: Ավելի ուշ, Ագրամունտը իր այդ այցն անվանել է սխալմունք, եւ նշել, թե այցելության ժամանակ հաշվի չի առել դրա հնարավոր հետեւանքները: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում էր դեռ ակնկալվում, որ Ագրամունտը հրաժարական կտա, սակայն, նա որոշ ժամանակ անսասան էր՝ պաշտոնը չթողնելու որոշման մեջ: 

Նախորդ հոդվածը‘Թուրք գիտնականները պնդում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանը’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ ‘