‘Թուրք ոստիկանները ձերբակալել են հայ կանանց դեմ հարձակումների մեջ կասկածվողին’

938

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ձերբակալել է 40-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է վերջերս Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումների մեջ:

Կասկածյալը Թուրքիայի քաղաքացի Մուրատ Նազարյանն է: Նա կասկածվում է հինգ մահափորձ կատարելու մեջ, որոնցից մեկն ավարտվել է մահվան ելքով:

Ըստ HurriyetDailyNews-ի, նա ապրում է մենակ եւ ենթադրաբար, մահափորձերն իրականացրել է կողոպուտի նպատակով:

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 28-ին անհայտ անձը սամաթիացի Մարիցա Քյուչուկին իր տան մեջ յոթ դանակի հարված  է հասցրել, ապա՝ կտրել նրա կոկորդը: Նույն ամսվա ընթացքում եւս երկու տարեց հայ կանայք են ենթարկվել հարձակման Սամաթյա եւ Բաքըրքյոյ շրջաններում:

Նրանցից մեկը՝ 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, կորցրել է աչքը, իսկ մյուս կանայք լուրջ վնասվածքներ են ստացել եւ կողոպտվել են:

Հունվարի 27-ին Սամաթիայում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ հայ կանանց նկատմամբ կատարվող բռնությունների: 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն հայհոյում է Ալվեշին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղության 2013 թ. Նոբելյան մրցանակին հավակնում են ռեկորդային թվով թեկնածուներ’