Թրամփը «բացահայտ և ազնվորեն» է փաստաթղթերը դուրս բերել Սպիտակ տնից

225

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ «բացահայտ և ազնվորեն» է Սպիտակ տնից պաշտոնական փաստաթղթերը տեղափոխել Ֆլորիդա նահանգում իր  Մար ա Լագո կալվածքը։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Business Insider կայքը՝ վկայակոչելով Թրամփի հայտարարությունը։

«Ե՞րբ դուք ներխուժեցիք Բիլ և Հիլարի Քլինթոնների տուն՝ որոնելու այն 33 հազար էլեկտրոնային նամակները, որոնք Հիլարին ջնջել էր ԱՄՆ Կոնգրեսից ծանուցում ստանալուց հետո։ Ե՞րբ կայցելեք մյուս նախագահների տները՝ փաստաթղթեր որոնելու, որոնք նրանց մոտ պահվում են հսկայական ծավալներով, բայց որոնք իրենց հետ նրանք տարել են ո՛չ նույնքան բացահայտ ու ազնվորեն»,- Թրամփի խոսքն է մեջբերել կայքը։

Թրամփը պնդում է, որ ինք ոչ մի խախտում չի արել, որովհետև որպես նախագահ ինքը լիազորված էր գաղտնազերծել իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը։ Բացառություն կարող էին լինել միայն միջուկային ոլորտին վերաբերող փաստաթղթերը․ այդտեղ նախագահի գաղտնազերծման լիազորությունները սահմանափակված են։ Բայց հենց այդպիսի փաստաթղթեր են հայտնաբերվել Մար ա Լագոյում, հաղորդել է Washington Post-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները առայժմ Ուկրաինան չեն ընդունի դաշինքի կազմ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է․ ՊԲ