ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները առայժմ Ուկրաինան չեն ընդունի դաշինքի կազմ

246

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, որոնք այսօր հավաքվելու են Բուխարեստում երկօրյա նիստի, նորից հայտարարելու են, որ դաշինքի դռներն Ուկրաինայի համար բաց են, բայց առայժմ նրան այնտեղ ընդունելու ժամանակը չի եկել, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։

Եվրոպացի անկախ մի փորձագետի կարծիքով՝ դաշինքի երկրների շարքերում կոնսենսուս չկա «դաշինքին անդամակցելու ավելի ուղիղ ճանապարհ Կիևին տրամադրելու» հարցում։

Ըստ Bloomberg-ի՝ Բուխարեստում հանդիպման ընթացքում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթաց չի արձանագրվի։ ՆԱՏՕ-ի երկրները զգուշավորություն են ցուցաբերում Կիևի անդամակցության հարցում՝ Ռուսաստանի հետ հնարավոր բախման պատճառով, նշում է Bloomberg-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկյան Merriam-Webster բառարանը անվանել է տարվա բառը
Հաջորդ հոդվածըԹրամփը «բացահայտ և ազնվորեն» է փաստաթղթերը դուրս բերել Սպիտակ տնից