‘Թրամփը բյուջեում ավելացրել է 1,6 մլրդ դոլար՝ ՆԱՍԱ-ի համար’

1163

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  1,6 մլրդ դոլար է ավելացրել ՆԱՍԱ-ի բյուջետային հայցում: Այդ մասին նա հայտարարել է twitter-ում:

«Իմ վարչակարգի օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի հզորությունը և վերադառնում ենք Լուսին, հետո էլ՝ Մարս: Ես թարմացնում եմ բյուջեն՝ ավելացնելով լրացուցիչ 1,6 մլրդ դոլար, որպեսզի մենք կարողանանք իրականացնել մեծ վերադարձը տիեզերք»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ ՆԱՍԱ-ն պետք է արագացնի կառավարվող տիեզերանավը Լուսին ուղարկելու նախապատրաստության գործընթացը: «Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի պետական քաղաքականությունն է՝ ամերիկյան աստղագնացներին Լուսին վերադարձնել հինգ տարվա ընթացքում»,- ասել էր նա՝ ելույթ ունենալով Ալաբամայում:

2020 թ. ֆինանսական տարում բյուջեի թարմացումների մասին իր գրառումներում Թրամփը նաև տեղեկացրել է, որ մտադիր է 18 մլն դոլար հատկացնել Special Olympics կազմակերպությանը, որն զբաղվում է մտավոր և ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց համար մարզական միջոցառումների կազմակերպմամբ:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփը նախատեսել է Պուտինի հետ հանդիպել Օսակայում G20-ի գագաթնաժողովում’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է Քոչարյանի գործով դատական նիստը. Ուղիղ’