‘Թրամփը նախատեսել է Պուտինի հետ հանդիպել Օսակայում G20-ի գագաթնաժողովում’

1209

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ հանդիպումներն անցկացնել հունիսին Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի ընթացքում, հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Թրամփն այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից առաջ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռուսաստանյան կողմին նման առաջարկ չի ներկայացրել՝ երկու նախագահների հանդիպումն անցկանել Ճապոնիայում «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Շվեդիան վերաբացել է բռնաբարության մեղադրանքով գործն ընդդեմ Ասանժի’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը բյուջեում ավելացրել է 1,6 մլրդ դոլար՝ ՆԱՍԱ-ի համար’