Թրամփը բողոքարկել է դատարանի որոշումը

262

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Նյու Յորքի դատարանի որոշումը, որով նրան պարտավորեցվում է 5 մլն դոլար վճարել գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցով։

Նյու Յորքում երդվյալների դատարանը մայիսի 9-ին Թրամփին մեղավոր է ճանաչել Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցով, որը նրան մեղադրում էր 1996 թ․ սեռական ոտնձգության և զրպարտության համար։ Երդվյալները եզրակացրել են, որ Թրամփը Քերոլին դիպել է առանց նրա համաձայնության, ինչպես նաև զրպարտել է գրող տիկնոջը, երբ հերքել է այդ գործով նրա հայտարարությունները։

Դատարանը, սակայն, մերժել է բռնաբարության վերաբերյալ Քերոլի մեղադրանքը։ Երդվյալ ատենակալները որոշել են, որ Թրամփը պետք է 2 մլն վճարի՝ սեռական ոտնձգության, և 3 մլն դոլար՝ զրպարտության համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ
Հաջորդ հոդվածըՎուչիչ․ Սերբիան չի պաշտպանի ՌԴ-ի դեմ Եվրոպայի խորհրդի բանաձևը