Վուչիչ․ Սերբիան չի պաշտպանի ՌԴ-ի դեմ Եվրոպայի խորհրդի բանաձևը

192

Սերբիան Իսլանդիայում Եվրոպայի խորհրդի առաջիկա գագաթնաժողովին կներկայանա ամենացածր մակարդակով և ձեռնպահ կմնա հակառուսաստանյան բանաձևի քվեարկության ժամանակ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Իսլանդական Ռեյկյավիկում մայիսի 16-17-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Վուչիչի խոսքով՝  այնտեղ նախատեսվում է բանաձև ընդունել՝ «Ռուսաստանի վրա հարձակումներով»։

«Ես որոշում եմ կայացրել, որովհետև մենք կմնանք մենակ Եվրոպայի համընդհանուր հարձակումների տակ, ինչն այնքան էլ խելամիտ չի լինի։  Մենք վարչապետ Անա Բրնաբիչի և ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչի հետ որոշում ենք կայացրել, որ Սերբիայի հանրապետությունը կներկայանա ամենացածր մակարդակով, ես Ռեյկյավիկ չեմ մեկնի»,- հայտարարել է Վուչիչը։

«Սերբիան չի քվեարկի հօգուտ նրանց հռչակագրի, մենք ձեռնպահ կմնանք։ Մենք չենք կարող խոչընդոտել հռչակագրի ընդունմանը, բայց նրանք չեն կարող ասել, որ միաձայն է ընդունվել։ Եվ ես պատրաստ եմ դիմանալ նրանց բոլոր գրոհներին, որովհետև հավատարիմ եմ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնք կապված են ոչ այնքան Ռուսաստանի, որքան Սերբիայի հետ։ Մենք պատրաստ ենք ընդունել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն պատրաստ չենք այդքան հեշտ հրաժարվել Սերբիայի ամբողջականությունից»,- շեշտել է Սերբիայի առաջնորդը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը բողոքարկել է դատարանի որոշումը
Հաջորդ հոդվածըՀարցման արդյունքներով՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթելու է ընդդիմության թեկնածուն