‘Թրամփը գրոհում է իր գլխավոր մրցակցին՝ նրա կանադական ծագման համար’

1331

Ամերիկացի գործարար և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականների կողմից մեկ այլ թեկնածուի՝ Թեդ Քրուզի կանադական արմատները հարցերի տեղիք են տալիս:

Հանրապետականների դեբատների ժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախագահ կարող է դառնալ միայն ծնունդով այդ երկրի քաղաքացին, մինչդեռ Քրուզը ծնվել է կանադական Կալգարի քաղաքում, ամերիկացու և կուբացու ընտանիքում: «Ձեր գլխին մեծ հարցական է կախված»,- հայտարարել է Թրամփը:

Քրուզն, իր հերթին, հայտարերել է, որ ԱՄՆ սահմանադրությունը ծնունդով ամերիկացի է ճանաչում նաև նրանց, ում ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է:

Թրամփն առայժմ Հանրապետական թեկնածուների շարքում վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը, թեպետ դեկտեմբերին Թեդ Քրուզը նրանից առաջ էր անցել առանցքային Այովա նահանգի ընտրողների շրջանում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես կանխարգելել խոզի գրիպը. ԱՆ տեսահոլովակը’