‘Թրամփը կատակով խոստացել է Գրենլանդիայում ոսկեզօծ երկնաքեր չկառուցել’

1255

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կատակել է․ նա խոստացել է երկնաքեր չկառուցել Գրենլանդիայում, որը լայն ինքնավարությամբ օժտված տարածք է Դանիայի Թագավորության կազմում։

Ամերիկյան նախագահը համապատասխան գրառումն է արել Twitter-ում։

«Խոստանում եմ սա չանել Գրենլանդիայում»,- գրել է նա և հաղորդագրությանը կցել է մոնտաժված լուսանկար, որում պատկերված է 64-հարկանի Trump International Hotel-ը Լաս-Վեգասում։ Հյուրանոցի ապակիները դրսից ոսկեջրված են, այնպես որ ամբողջ շենքը, թվում է՝ ոսկուց է։

Ֆոտոմոնտաժի անհայտ հեղինակը երկնաքերը տեղադրել է առափնյա փոքր տների մեջ՝ նշելով, որ լուսանկարում պատկերված է Գրենլանդիան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Պարագվայը ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ․ G7 գագաթնաժողովն առաջին անգամ կարող է ավարտվել առանց համատեղ հռչակագրի ստորագրման’