‘Թրամփը մեղադրում է կոնգրեսին՝ ՌԴ հետ հարաբերությունները վատացնելու համար’

2713

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է կոնգրեսին այն բանումմ, որ այժմ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններ «աննախադեպ ցածր մակարդակի վրա են»:

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ աննախադեպ ցածր եւ վտանգավոր մակարդակի վրա են: Կարող եք շնորհավորել կոնգրեսին, այդ մարդիկ չկարողացան անգամ մեզ առողջապահություն տալ», — Թվիթերում գրել է Թրամփը: Նախօրեին, հիշեցնենք, Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ բավական ծանր տնտեսական պատժամիջոցներ նախատեսող օրենքը: Ստորագրելուց անմիջապես հետո Թրամփը նշել է, որ այն հակասահմանադրական դրույթներ է պարունակում:

Նոր օրենքի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն արգելում է նախագահին չեղարկել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի՝ առանց կոնգրեսի թույլտվության: 

Նախորդ հոդվածը‘Աբխազիայում ռազմական պահեստի պայթյունից երկու ռուսաստանցի կին է մահացել’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը ստացել է Սարի թաղի դեպքերի գործով գանգատները’