‘Թրամփը մտածում է Ճապոնիայի հետ ռազմական համաձայնագիրը խզելու մասին’

1065

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր մերձավոր շրջապատի հետ քննարկել է Ճապոնիայի հետ փոխհամագործակցության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ 1951թ. ստորագրված պայմանագրից դուրս գալու հարցը, երեքշաբթի տեղեկացրել է Bloomberg-ը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը վերջերս դժգոհություն է հայտնել այդ պայմանագրից՝ այն անարդար համարելով: Թրամփի դժգոհությանը տեղիք է տալիս այն, որ այդ պայմանագրով ԱՄՆ-ը պետք է օգնության հասնի Ճապոնիային, եթե նա ենթարկվի հարձակման, մինչդեռ ճապոնացիները պարտավոր չեն օգնելու ամերիկացիներին՝ նման անհրաժեշտություն ծագելու դեպքում:

Այնուհանդերձ, ինչպես նշում է Bloomberg-ը, Թրամփն առայժմ որևէ իրական քայլ չի ձեռնարկել պայմանագրից դուրս գալու ուղղությամբ, և նրա վարչակազմի անդամները ենթադրում են, որ հազիվ թե նման քայլի դիմի:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալը վտանգի տակ կդնի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված դաշինքը, որն օգնեց ապահովել անվտանգությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և տնտեսական վերելքի հիմք դրեց: Բացի այդ՝ նման քայլը կարող է հանգեցնել սպառազինության նոր մրցավազքի, քանի որ Ճապոնիան ստիպված կլինի Չինաստանի և ԿԺԴՀ-ի կողմից բխող սպառնալիքների դեմ նոր միջոցներ գտնել:

Թրամփը Ճապոնիա կայցելի Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում, որը կայանալու է հուլիսի 28-29-ին: Նա կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի դատախազությունը հաստատել է Ատամբաևի անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակությունը չի բացառում իր մասնակցության կասեցումը’