‘Թրամփը, որոշ բացառություններով հանդերձ՝ կողմ է կյանքի իրավունքին’

1205

ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը վերջապես արտահայտել է իր վերաբերմունքը աբորտների նկատմամբ՝ նշելով, որ ինքը վստահաբար կողմ է կյանքի իրավունքին: Այդպիսով՝ նա, ըստ էության, պաշտպանել է ամերիկյացի օրենսդիրներին, որոնք վերջերս արգելել են աբորտները երկու նահանգներում՝ Ալաբամայում և Միսսուրիում:

Թրամփն ասել է, որ դեմ է աբորտներին՝ բացառությամբ բռնաբարության, ինցեստի կամ մոր առողջական լուրջ խնդիրների հետ կապված դեպքերի:

Հղիությունն ընդհատելու հարցն սկսել է չափազանց սուր արծարծվել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ալաբամա նահանգում ընդունվել է աբորտները լրիվ արգելելու օրենքը, նույնիսկ ինցեստի կամ բռնության դեպքերում:

«Հանուն ընտրության» շարժման ակտիվիստները, որ պաշտպանում են յուրաքանչյուր կնոջ՝ սեփական հղիության ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը, ծրագրել են կիրակի օրը բողոքի ցույց անել այդ օրենքի դեմ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին. Արայիկ Հարությունյան. Արցախպրես’