Թրամփին կարգադրվել է ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ՝ կալանավորվելու

164

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիա նահանգում ընտրություններին միջամտելու վերաբերյալ գործով անցնող այլ մեղադրյալներ պետք է մինչև օգոստոսի 25-ը ինքնակամ ներկայանան Ֆուլթոն շրջանի դատարան, որտեղ նրանք ձևականորեն կկալանավորվեն։

Այդ մասին ասվում է շրջանի ոստիկանապետի հայտարարության մեջ։

«Այս պահի դրությամբ, ելնելով գլխավոր դատախազից և դատավորից ստացված կարգադրություններից, ակնկալվում է, որ բոլոր 19 մեղադրյալները կընդունվեն Ֆուլթոնի շրջանի բանտում»,- ասվում է շերիֆի հայտարարության մեջ, որը մեջբերել է CNN հեռուստաալիքը։

CNN-ը պարզաբանում է, որ բանտ ներկայանալուց հետո կալանքի ձևական ընթացակարգ տեղի կունենա՝ նրանք կլուսանկարեն, մատնահետքեր կվերցնեն։ Սովորաբար, կողմերը նախապես համաձայնեցնում են մեղադրյալների ազատ արձակման պայմանները՝ իշխանություններին ինքնակամ հանձնվելուց հետո, նշում է հեռուստաալիքը։

Թրամփին Ջորջիայում ներկայացված մեղադրանքները նախատեսում են առնվազն 20 տարվա ազատազրկում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳուտի․ Չի կարելի դուռ փակել նման խաղացողի առջև
Հաջորդ հոդվածըԲախումներ Լիբիայում