Բախումներ Լիբիայում

195

Արդեն մի քանի օր է՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային արվարձաններում բախումներ են տեղի ունենում, որոնց հետևանքով արդեն զոհվել է 27 մարդ, 160-ը վիրավորվել են։

Լարվածության պատճառը կարող է լինել զինված ստորաբաժանումներից մեկի՝ 444-րդ բրիգադի հրամանատար Մահմուդ Համզայի ձերբակալությունը միջազգային օդանավակայանում, այդ ստորաբաժանումը մտնում է մայրաքաղաքի ռազմական օկրուգի մեջ և կապված է Լիբիայի Նախագահական խորհրդի հետ։

Լիբիայի խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել զինվորականին, որն «առևանգվել է չպարզաբանված հանգամանքներում»։

2011 թ․ Մուամար Քադաֆիի տապալումից հետո քաղաքական խմբավորումների միջև հակասություններն ավելի հաճախ են վերածվում զինված բախումների։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփին կարգադրվել է ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ՝ կալանավորվելու
Հաջորդ հոդվածըՆիգեր․ Խռովարարների ղեկավարն ասել է, որ Չադի նախագահը աջակցում է իրենց