Թրամփի գործը քննող դատարանը պայթյունի սպառնալիքի մասին հաղորդում է ստացել

212

Նյու Յորքի դատարանում պայթյունի սպառնալիքի վերաբերյալ հաղորդում է ստացվել այն ժամանակ, երբ դատավորը պատրաստվում էր բացված հայտարարել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայցով լսումներն ընդդեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով դատարանի մի ներկայացուցչի։

Ըստ այդմ՝ 911 ծառայությունում ստացված զանգն ուսումնասիրվել է, դատարանի շենքը ժամանակավորապես փակվել է և հետազոտվել, և սպառնալիքն անհիմն է ճանաչվել։

Նյու Յորքի դատախազությունը՝ Լետիցիա Ջեյմսի գլխավորությամբ, որին Թրամփը բազմիցս մեղադրել է իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մեջ, գործ է հարուցել Trump Organization ընկերության ֆինանսական հաշվետվողականության հետ կապված խարդախությունների գործով։

 Ըստ դատախազության վարկածի՝ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենը նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին 130 հազար դոլար է վճարել սեփական միջոցներից, որոնք հետագայում փոխհատուցվել են Trump Organization-ի հաշվին։ Դատախազության կարծիքով՝ փոխհատուցումը վճարելու համար կարող  է կեղծված լինել ընկերության ֆինանսական հաշվետվությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիա․ Ռուսաստանը քայլեր չի անում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԶինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում