Ճապոնիա․ Ռուսաստանը քայլեր չի անում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

190

Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ Ռուսաստանը ոչ մի նշան չի ցույց տալիս, թե ինչ-որ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Նման կարծիք է հայտնել Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն չորեքշաբթի Տոկիոյում պարբերական մամուլի ասուլիսի ընթացքում։

«Նախագահ Սի Ձինպինն այցելեց Ռուսաստան և հաստատեց, որ Չինաստանը և Ռուսաստանը միասնական են։․․․ Միևնույն ժամանակ, ներխուժումն Ուկրաինա շարունակվում է, և ոչ մի նշան չկա, թե Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում խաղաղության ուղղությամբ»,- ասել է Մացունոն՝ մեկնաբանելով Սի Ձինպինի այցը Մոսկվա՝ Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։

Մացունոն նաև քննադատության է ենթարկել Չինաստանի դիրքորոշումը և Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման նրա ծրագիրը՝ նշելով, որ Պեկինը «չի շեշտում ուկրաինական տարածքներից ռուսաստանյան զորքերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիսիդան Զելենսկուն խոստացել է օգնել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Հաջորդ հոդվածըԹրամփի գործը քննող դատարանը պայթյունի սպառնալիքի մասին հաղորդում է ստացել