Թրամփի «երազանքը»

503

Ամերիկյան նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ երեք տարի անց ԱՄՆ-ը կանհետանա։ Նա նման միտք է հայտնել Newsmax-ի եթերում։

Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի կառավարման ութ ամիսների ընթացքում երկիրը «գահավիժել է, ինչպես երբեք»։

«Երբ մենք գնանք ընտրությունների, որոնք կայանալու են 2022–ին և 2024-ին, ապա արդեն երկիր մնացած չի լինի», -հայտարարել է Թրամփը։

2022 թ․ նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, իսկ 2024 թ․ նոյեմբերի 5-ին ամերիկացիները պետք է նոր նախագահ ընտրեն։ Թրամփը չի նշել, թե արդյո՞ք մտադիր է կրկին մասնակցել ընտրություններին, սակայն շեշտել է, որ իր կարծիքով՝ «ովքեր սիրում են ԱՄՆ-ը, նրանք երջանիկ կլինեն»։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԼատվիան փշալար է գնել Բելառուսի հետ սահմանի պարսպի համար
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 614 նոր դեպք, 26 մահ