Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհրաժեշտ են

399

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհրաժեշտութուն են։

«Իմաստ չունի, որ Ռուսաստանը և Ուկրաինան չնստեն բանակցային սեղանի շուրջ և համաձայնության չգան»,- Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքն է փոխանցել The Hill ամերիկյան թերթը։

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, պարզվեց, ավելի խելացի է, քան ամերիկյան ղեկավարությունը, և նա առաջ անցավ Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենից։

Թրամփը նաև համոզմունք էր հայտնել, որ եթե ինքը լիներ նախագահի պաշտոնում, ապա Ուկրաինայի շուրջ հակամարտությունից հնարավոր կլիներ խույս տալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌադայի նախկին պատգամավորը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել
Հաջորդ հոդվածըՁերբակալություններ լրտեսության և պետական դավաճանության կասկածանքով