Ձերբակալություններ լրտեսության և պետական դավաճանության կասկածանքով

447

Ղազախստանի հատուկ ծառայությունները լրտեսության և պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել են մի խումբ մարդկանց, նրանց շարքում կա օտարերկրյա քաղաքացի, երեքշաբթի հաղորդել է Ղազախստանի Անվտանգության ազգային կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «պետական դավաճանություն», «լրտեսություն», «պետական գաղտնիքների ապօրինի հավաքագրում և հրապարակում» հոդվածներով։

«Քննչական դատարանի կողմից նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանք։ Քրեական գործերն ունեն «գաղտնի» կնիքը, ինչի կապակցությամբ, հետաքննության շահերից ելնելով, այլ տվյալներ չեն հաղորդվում»,- հաղորդել է անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհրաժեշտ են
Հաջորդ հոդվածըՃապոնիան Ուկրաինային կտրամադրի պաշտպանության միջոցներ և անօդաչուներ