‘Թրամփի համախոհներն ինքնուրույն կառուցում են Մեքսիկայի հետ սահմանային պատը’

952

Դոնալդ Թրամփի մի խումբ համախոհներ սկսել են ինքնուրույն կառուցել նախագահի խոստացած պատը Մեքսիկայի սահմանին: Նրանք միջոցները հանգանակել են համացանցում համաժողովրդական կամպանիայի միջոցով:

Նախկին զինվորական Բրայան Քոլֆեյջը, որը մարտի դաշտում կորցրել է զույգ ոտքերն ու ձեռքը, համացանցում տեղադրել է Նյու Մեքսիկա նահանգում մետաղե ցանկապատի շինարարության լուսանկարները:

Նրա խոսքով՝ իրեն և իր կողմնակիցներին հաջողվել է այդ նախագծի համար հանգանակել 22 մլն դոլար:

Միջոցների հանգանակությունն սկսվել է այն բանից հետո, երբ ամերիկյան կոնգրեսը հրաժարվեց ֆինասավորում հատկացնել պատի շինարարության համար:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘RAC1. «Բարսելոնա»-ն պաշտոնանկ կանի Վալվերդեին’
Հաջորդ հոդվածը‘Զամիրա Հաջիևայի գնումների ցուցակը’