‘Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարը «խոշտանգել է» լրագրողուհուն’

1567

 

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Քորի Լիվանդովսկուն լրագրողուհի Միշել Ֆիլդսին ծեծելու մեղադրանք է ներկայացվել:

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունների տվյալներով՝ մարտի 8-ին ընտրողների հետ Թրամփի հանդիպման ժամանակ, երբ Ֆիլդսն ուզեցել է հարց ուղղել միլիարդատիրոջը, Լիվանդովսկին այնքան ամուր է բռնել նրա ձեռքը, որ այնտեղ կապտուկներ են մնացել: Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե Լիվանդովսկին ինչպես է կոպտորեն հրում լրագրողին:

Ֆլորիդա նահանգում ծեծելը համարվում է վարչական իրավախախտում, և դրա համար պատիժ է սահմանվում՝ մեկ տարի ազատազրկում կամ հազար դոլար տուգանք: Լիվանդովսկու դատը նշանակված է մայիսի 4-ին:

Թրամփն արդեն իսկ հանդես է եկել Լիվանդովսկու պաշտպանությամբ՝ նրան հռչակելով «միանգամայն անմեղ»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Էլ Կլասիկո. վերջին 10 տարիներին ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած խաղացողները’
Հաջորդ հոդվածը‘Լուսինե Հակոբյան. Առանց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման՝ ոչնչի չենք հասնի’