‘Թրամփն ուզում է ևս մի պատ կառուցել’

2473

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է պատ կառուցել Սահարայի անապատում՝ միգրացիոն հոսքը կասեցնելու համար: Այդ մասին նա տեղեկացրել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Ժոզեպ Բորելին, հաղորդել է Europa Press-ը:

Նախարարի խոսքով՝ պատի կառուցումը չի օգնի լուծել միգրանտների խնդիրը Եվրոպայում, սակայն դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ առաջիկա 20 տարիներին Աֆրիկայի բնակչությունը կկրկնապատվի: Եվրոպական հասարակությունը բավարար կառուցողական չէ՝ ընդունելու միգրանտների մեկ տոկոսից ավելին, մանավանդ՝ եթե դրանք մուսուլմաններ են, Թրամփի խոսքն է մեջբերում ԱԳ նախարարը:

 Բորելը տեղեկացրել է, որ Եվրոպային կարող է նոր խոշոր ճգնաժամ սպառնալ, եթե Իտալիան շարունակի միգրանտների հոսքի կրճատումն իր երկիր:

Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԿԸՀ-ն առաջարկում է անվավեր ճանաչել Պրիմորիեի նահանգապետի ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ’