‘Թրամփն ու Բուշը Ռուսաստանի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն’

1264

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը և Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հեռուստաբանավեճի ընթացքում վիճաբանել են այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի դաշնակիցը, փոխանցում է CBS News-ը:

Բուշի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող դառնալ Վաշինգտոնի դաշնակիցը: «Նա գրոհում է այն զորքերի վրա, որոնց մենք սատարում ենք»,- ասել է Բուշը՝ հավելելով, թե չի կարելի պնդել, որ Մոսկվան «սիրիական հակամարտությունում ճիշտ կողմնորոշում ունի»:

Իր հերթին՝ Թրամփը հայտարարել է, թե «Ջեբն ամբողջությամբ և բացարձակապես սխալվում է»: Միլիարդատերը շեշտել է, որ ինքը Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից է: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը «պետք է հասկանա, թե ում դեմ ենք մենք կռվում, ում համար ենք կռվում և ինչ ենք անում»: «Սիրիայում մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսում այն մարդկանց աջակցելու վրա, որոնց մասին գաղափար չունենք»,- ասել է Թրամփը:

2016 թ. հուլիսին ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները  վերջապես կընտրեն իրենց կուսակցական թեկնածուներին: ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը չի բացառում Ասադին ուժով տապալելու տարբերակը’