Թրամփ․ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կոռումպացված է

243

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կոռումպացված է և ընտրողաբար է հետաքննություն անցկացնում։

Համապատասխան գրառումը Թրամփը հրապարակել է կիրակի օրը իր Truth Social սոցցանցում։

«Արդարադատության «նախարարությունը» կոռումպացված է․ Քրիստոֆեր Սթիլին մեկ միլիոն դոլար են առաջարկել՝ իմ մասին ստեր ասելու համար, ռուսաստանցուն ամբողջ կարողություն են վճարել՝ «Թրամփին հասնելու» համար, Facebook-ին հրահանգել են ընտրություններից առաջ չհիշատակել Հանթեր Բայդենի անունը՝ իբր այդ գործը «ռուսաստանյան ապատեղեկատվություն էր», մինչդեռ գիտեն, որ դա այդպես չէ»,- գրել է Թրամփը։

Նախկին նախագահը նաև հարց է տվել, թե արդյո՞ք հատուկ դատախազ Ջեք Սմիթը կհետաքննի 2021 թ․ հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ անկարգությունները՝ պատճառը պարզելու համար, որոնք, ինչպես ինքն է կարծում, «2020 թ․ կոռումպացված ընտրությունների» հետևանքն էին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԲրազիլիայի հավաքականի մի քանի խաղացող վատառողջ է