Թրյուդոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա

535

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր չեն իրենց զինվորականներին ուղարկելու Ուկրաինա, մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովում մենք քննարկել ենք ապագայի մեր տեսլականը, այն, թե ինչպես ենք պատրաստվում միասին աշխատել։ Պարզ է, որ մենք չենք պատրաստվում զորքեր մտցնել Ուկրաինա»,- ասել է նա։

Ըստ Թրյուդոյի՝ Արևմուտքի երկրները մտադիր են շարունակել դեմոկրատիան պաշտպանել Ուկրաինայում, սակայն ՌԴ-ին չեն սադրի և չեն փորձի սրել իրավիճակը։ Նա շեշտել է, որ Կանադան, ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստ են «պաշտպանելու իրենց արժեքներն ու ազատությունները»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նույնպես երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Մեդվեդեւը պաշտոնապես դարձավ աշխարհի առաջին ռակետ, Խաչանովը եւս առաջադիմել է
Հաջորդ հոդվածըԱյսօր մարտիմեկյան սպանդի տարելիցն է․ Գործը կա, մեղադրյալներ՝ ոչ