‘Ժամանակին աշխարհը Հայաստանին ընդունում էր որպես հավասարի (տեսանյութեր)’

4130

Սերժ Սարգսյանի վերջին և հերթական խայտառակությունը Մոսկվայում Հայաստանում նորից անարձագանք չմնաց: Բայց, չգիտես ինչու, շատերը նման ստորաքարշ պահվածքի համար հենց Սարգսյանին մեղադրելու փոխարեն՝ սկսեցին քննարկել նրանց, ովքեր ստորացնում էին Սարգսյանին: Այնինչ, հենց նույն Հայաստանի փորձը ցույց է տվել, որ դրսում Հայաստանի ղեկավարին ընդունում են ոչ թե ըստ նրա, թե ով է ընդունողը, այլ՝ թե ով է ղեկավարն ու ինչպես է իրեն «դրսևորում»: Եթե Սերժ Սարգսյանին դրսում բանի տեղ չեն դնում, դա հենց իր մեղքն է: Եւ մեղավոր չէ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ն և ոչ էլ Ռուսաստանը: Նույն Ռուսաստանում, օրինակ՝ ժամանակին այլ կերպ էին դիմավորում Հայաստանի առաջնորդին: Ահավասիկ մի քանի կադրեր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Մոսկվա կատարած այցից: Համեմատեք այս կադրերը Սերժ Սարգսյանի այցի կադրերի հետ, նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթները՝ Սարգսյանի ելույթների հետ, և կտեսնեք, որ տարբերություններն աչք են զարնում ուղղակի:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի որոշ ճանապարհների գետնաբուք (մրրիկ) է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը 60 մլն յուանի տեխնիկական օգնություն կտրամադրի Հայաստանին’