‘«Ժառանգությունում» տեղյակ չեն Ռուբիկ Հակոբյանի հրաժարականի պատճառներից ‘

893

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ երեկոյան հայտարարել էր, որ հրաժարվում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը անտեղյակ է Հակոբյանի հրաժարականի պատճառներից, այդ մասին տեղեկացել է մամուլից, այդ իսկ պատճառով էլ եկել է խորհրդարան՝ հարցի էությունը պարզաբանելու, հաղորդում է aravot.amը:

«Ժառանգություն» խմբակցության մյուս անդամ՝ Թեւան Պողոսյանը, եւս անտեղյակ է, ուստի որեւէ մեկնաբանություն չի արել: 

Նախորդ հոդվածը‘Նախարարը հույս ունի, թե Վիլնյուսում ինչ-որ բան կստորագրվի ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է հայտնի լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը’