‘Մահացել է հայտնի լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը’

1078

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ մահացել է ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը: Հայտնում է News.am-ը: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել էր անվանի լրագրողի առողջությունը: Մարտիրոսյանի բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել, նա նախորդ շաբաթ տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով: Քննարկվում էր նաեւ Երեւանում բարեգործական համերգ կազմակերպելու հարցը:

Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունում» տեղյակ չեն Ռուբիկ Հակոբյանի հրաժարականի պատճառներից ‘
Հաջորդ հոդվածը‘Հարցեր, որոնց պատասխաններից քաղաքապետարանը խուսափում է’