‘Ժերար Դեպարդյեին կառաջարկվի դառնալ կոմունիստ’

750

Պետդումայի պատգամավոր, ՌԴԿԿ մոսկովյան քաղկոմի առաջին քարտուղար Վալերի Ռաշկինը մտադիր է Ժերար Դեպարդյեին առաջարկել ընդունվել ՌԴԿԿ-ի շարքերը: «Ես մտադիր եմ այսօր, ծայրահեղ դեպքում՝ վաղը՝ շաբաթ օրը, Ժերար Դեպարդյեին նամակ ուղարկել՝ կոմկուսի շարքերն ընդունվելու առաջարկով՝ իր հոր օրինակով, որին նա, ինչպես հենց ինքն է խոստովանել, մեծ հարգանքով է վերաբերվում»,- ասել է Ռաշկինը Интерфакc-ին և հավելել, որ այժմ, երբ Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացիություն ունի, լիովին կարող է դառնալ ՌԴԿԿ անդամ:

Ի դեպ, նշանավոր դերասանի վրա շարունակում են թափվել տարբեր հեղինակավոր կոչումներ: Դեպարդյեն ինքն իրեն անվանում է աշխարհի քաղաքացի, մինչդեռ Ուդմուրտիայում նա այսուհետև նաև «Պատվավոր ուդմուրտ» է: Այս մրցանակի դափնեկիրներ տարբեր տարիներին դարձել են Ալբերտ Էյնշտեյնը, Սթիվ Ջոբսը, Ջոն Լենոնը, Յուրի Գագարինը և այլ անվանի մարդիկ, ИТАР-ТАСС-ին պատմել է  «Իժկար» ստեղծագործական կազմակերպության խորհրդի առաջին քարտուղար Սերգեյ Օռլովը:

Նախորդ հոդվածը‘Կլաուդիո Մարկիզիո. Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում «Նապոլիին»’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն մեծ ակնկալիքներ չունի Իրանի հետ բանակցություններից’